Միջազգային Ներում Կազմակերպութիւնը Մտահոգ Է Ազրպէյճանում Մարդու Իրաւունքների Ոտնահարմամբ

«ԵՐԿԻՐ»

Միջազգային ներում կազմակերպութիւնը Եւրոխորհրդի զեկուցող Փետրօ Ակրամունթի Ազրպէյճան այցի կապակցութեամբ վերջնիս յորդորել է ուշադրութիւն դարձնել Ազրպէյճանում մարդու իրաւունքների կոպիտ խախտումների լուրջ խնդրին, տեղեկացրել է «քոնթաքթ.ազ» լրատուական կայքը:

Փետրօ Ակրամունթը պէտք է զեկոյց կազմի եւ գնահատի, թէ Ազրպէյճանը որքանո՛վ է իրականացնում Եւրոխորհրդի առջեւ ստանձնած պարտաւորութիւնները: Այդ զեկոյցը քննարկման է դրուելու Եւրոխորհուրդի խորհրդարանական վեհաժողովի 2013 թ. յունուարի նստաշրջանում:

Միջազգային ներում կազմակերպութիւնն իր մտահոգութիւնն է յայտնել Ազրպէյճանում խօսքի ազատութեան եւ հաւաքների սահմանափակումների, ինչպէս նաեւ` կտտանքների եւ վատ վերաբերմունքի կապակցութեամբ:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )