Ֆութսալ. Լիբանանի Ախոյեանութիւն. Սատաքայի 12-րդ Յաղթանակը` 12 Մրցումէ
Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 12-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Սատաքա արձանագրեց իր 12-րդ յաջորդական յաղթանակը` 7-2 արդիւնքով պարտութեան մատնելով Հատաֆը:
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Սատաքա այժմ ունեցաւ առաւելագոյն 36 կէտը:
Պրուս Քաֆէ 8-2 արդիւնքով յաղթելէ ետք ներքին ապահովութեան ուժերու խումբին, բարձրացաւ 3-րդ դիրք:
Մնացեալ մրցումներուն, «Էյ. Եու. Էս. Թի.» 4-1 արդիւնքով յաղթեց Օլ Սփորթցի (վերջինը), իսկ Հալուսիէ` Ժամհուրի (11-8):
Ստորեւ` դասաւորումը.
ՄՐՑ. ԿԷՏ
1.- Սատաքա 12 36 (115-18)
2.- Սեն Ժոզեֆ 11 28 (60-24)
3.- Պրուս Քաֆէ 12 24 (45-36)
4.- Թրիփոլի Ֆայհա 12 22 (60-53)
5.- «Էյ. Եու. Սի. Ի.» 11 18 (57-40)
6.- «Էյ. Եու. Էս. Թի.» 12 18 (34-37)
7.- Ժամհուր 12 13 (59-71)
8.- Հալուսիէ 12 13 (56-72)
9.- Հատաֆ 12 12 (36-51)
10.- Ներքին ապահովութեան ուժեր 12 6 (53-89)
11.- Օլ Սփորթց 12 0 (18-108)

